Պարետատունը հակասահմանադրական մարմին է. Բագրատյան

Այսօր ՀՀ-ում կա 250.000 վարակված մարդ, և այն, որ այս երկու օրը թվերի նվազում կա, պատճառն այն է, որ թեստ չեն անում: Այսօր «ՊոլիտԷկոնոմիկա» ինստիտուտի հրավիրած քննարկմանն ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ կառավարությունը սխալ մեսիջ է ուղարկում, թե խնդիրը դիմակ դնել-չդնելու մեջ է:

Ըստ Բագրատյանի՝ ՀՀ իշխանությունները ոչ թե 4 ամիս պիտի կարանտինային  ռեժիմ մտցնեին, այլ մեկ ամիս, բայց, որ այն կլիներ հստակ, ինչպես դա արվեց Վրաստանում և Թուրքիայում:

«Չորրորդ ամիսն է՝ արտակարգ դրության մեջ ենք, բայց կարանտին չկա»,- ասաց նա՝ հավելելով, որ, երբ կա արտակարգ դրություն, բայց չկա կարանտին, դա միայն քաղաքական նպատակներ է հետապնդում, որ համակարգի դեմ քաղաքական ելույթներ չլինեն:

Անդրադառնալով պարետի նոր որոշմանը՝ պարտադիր անձը հաստատող փաստաթուղթ ունենալու վերաբերյալ, Բագրատյանը պնդեց՝ սա նպաստում է վարակի տարածմանը, քանի որ փաստաթուղթը ձեռքից ձեռք է անցնելու, ինչը եռապատկելու է վարակման հնարավորությունը:

«Նախ՝ ի՞նչ բան է պարետը, դա հակասահմանադրական մարմին է: Ի՞նչ իրավունք ունի նա․ երեկ հայտարարում է, որ 10.000 դրամ տուգանելու են, Անգլիայում  տուգանքները սահմանում է պառլամենտը՝ սկսած 1862-ից, և մոտ 800 տարի է՝ սա չի փոխվում»,- շեշտեց Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս