Տղամարդիկ և կանայք այլ կերպ են սիրահարվում. գիտնականներ
Borough of Manhattan Community College-ի հոգեբանները պարզել են, որ կանայք և տղամարդիկ այլ կերպ են սիրահարվում: Այս մասին հայտնում է Elle ամսագիրը:
Փորձագետները հայտնաբերել են մի քանի չափանիշեր, որոնք տարբերակում են տղամարդկանց մեծամասնության սիրահարվածությունը կանանց մեծամասնության սիրահարվածությունից: Չնայած այն առասպելին, համաձայն որի՝ կանաք ավելի արագ են սիրահարվում, պարզվել է, որ տղամարդիկ են ավելի արագ սիրահարվում:
Դա պայմանավորված է նրանով, որ կանայք գենետիկորեն փորձում են պաշտպանել իրենց և իրենց երեխաներին: Հետևաբար՝ նրանք ավելի ուշադիր են ընտրում իրենց կողակցին: Տղամարդիկ առաջնորդվում են ավելի փոքր պահանջներով, ուստի նրանք ավելի հեշտ են սիրահարվում:
Պարզվել է նաև, որ շատ դեպքերում տղամարդիկ առաջինն են խոստովանում իրենց սերը: Սակայն, հոգեբանները շեշտում են, որ կանայք այս բառերն ավելի հաճախ են արտասանում առաջին անգամ դրանք լսելուց հետո:
Հոգեբանները նաև եզրակացրել են, որ կանայք ավելի քիչ ուշադրություն են դարձնում արտաքինին, քան տղամարդիկ: Կանանց համար ավելի կարևոր են զուգընկերոջ բնավորության գծերն ու գործողությունները: Նրանք նախապատվությունը կտան հոգատար, ուժեղ, առատաձեռն, ուշադիր մարդուն, ով պատրաստ է աջակցություն ցուցաբերել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը