Բաժիններ՝

Իրանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 2563-ով

Իրանում կորոնավիրուսի հունիսի 16-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվահամեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 2 հազար 563-ով՝ ընդհանուր թիվը դառնալով 192 հազար 439: Մահացածների թիվն ավելացել է 115-ով: Վարակի հետևանքով ընդհանուր առմամբ մահացել է 9 հազար 065 մարդ:  Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ծանր վիճակում է գտնվում 2 հազար 815 անձ:

Վերջին մեկ օրում ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 085-ով: Վարակի բռնկումից ի վեր, ընդհանուր առմամբ, առողջացել է 152 հազար 675 մարդ:

Մինչ այժմ թեստավորվել է 1 մլն 293 հազար 609 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս