«Արդեն որևէ հույս չունեմ, որ մեր իշխանությունները կարող են սթափվել». Լուսինե Սահակյան
ՀՀ Ոստիկանությունից 168.am-ին տեղեկացրեցին, որ ժամը 12:00-ի դրությամբ Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 136 անձ:
Հիշեցնենք՝ առավոտից ԱԺ-ի դիմաց են հավաքվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները, որոնց ոստիկանները բերման ենթարկեցին:
Բերման ենթարկվածները տարվել են ոստիկանության տարբեր բաժիններ:
Փաստաբան Լուսինե Սահակյանի գնահատմամբ՝ ԱԺ առջև ԲՀԿ աջակիցների հանդեպ ոստիկանական ուժի կիրառումը իրավունքի կոպիտ խախտում է:
«Երբ մենք բարձրաձայնում էինք, որ այժմ արտակարգ դրություն պահպանելով՝ ամեն ինչ արվում է, որպեսզի հավքների ազատությունը սահմանափակվի և քաղաքական գործընթացներ չլինեն, սրա մասին էր մեր ասածը: Հիմա իշխանությունն ապացուցում է, որ արտակարգ դրությունը պահպանելու իր միակ նպատակը՝ հավաքների ազատությունը սահմանափակելն էր»,-ասաց 168.am-ի հետ զրույցում:
Ըստ նրա՝ այս ընթացքում տեսանելի է դարձել, որ արտակարգ դրությունն այլ խնդիր չի լուծում, կարծում է, որ իշխանությունները պետք է սթափվեն.
«Չնայած ես արդեն որևէ հույս չունեմ, որ մեր իշխանությունները կարող են սթափվել»: