Բաժիններ՝

Ապօրինի զինամթերք է հայտնաբերվել

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Դիլիջանի քննչական բաժնի աշխատակիցները հունիսի 12-ին, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Դիլիջանի Գետափնյա փողոցի տներից մեկն ու օժանդակ շինությունները։

Իրավապահները հայտնաբերեցին գրչանման կրակող սարք, 20-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ, ինքնաձիգի մաս հանդիսացող դետալ և այլն։

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։
Հարուցված քրեական գործի շրջանակներում օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս