Գետառ գետն ընկած քաղաքացին անվնաս դուրս է բերվել
Հունիսի 13-ին, ժամը 14:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է Գետառ գետը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Զաքար Ե․-ն (ծնված 1952 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ջրանցքից։
Փրկարարները տուժածին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։