Բաժիններ՝

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձ

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում՝

Հունիսի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-13-ը շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևան քաղաքում՝

Հունիսի 8-ի ցերեկը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 10-11-ը, 13-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 12-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ:

Երևան քաղաքի հունիսի 9-ի բազմամյա կլիմայական տվյալներ․

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.30C (1966 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 7.10C (1973 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 21.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս