Ներկայացվել է աշխարհի ամենաէժան էլեկտրական մեքենան
ԱՄՆ-ի բնակիչ Ջեյսոն Տորչինսկին Չինաստանից առցանց պատվիրել է աշխարհի, թերևս, ամենաէժան Changli էլեկտրական մեքենան: Մեքենայի արժեքը կազմել է 930 դոլար, և այն հանձնվել է հաճախորդին ստվարաթղթե տուփի մեջ, գրում է Jalopnik-ը:
Էլեկտրական մեքենան կարմիր է, կողային մասերում կայծակի պատկերներ կան: Էլեկտրական մեքենան հագեցած է ներքին ջեռուցման համակարգով և հետևի տեսախցիկով:
Նշվում է, որ մինի էլեկտրական մեքենան ունի ընդամենը 1.1 լիտր հզորություն: Այն դանդաղ է շարժվում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը