Բանանն այժմ արժե հենց այնքան, որքան այն ժամանակ, երբ մենաշնորհ կար, բա «բանանի հեղափոխությունն» ինչի՞ համար արեցինք. Սևակ Հակոբյան
Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած «բանանի հեղափոխությանն» ու բանանի ներկա գներին:
«2018 թվականին Հայաստանը «բանանի հեղափոխություն» արեց։ Հիշո՞ւմ եք, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը մշտապես բողոքում էր բանանի գնից, թե՝ Միհրան Պողոսյանը բոլորի ճանապարհը փակել է, միայն ինքն է բանան բերում և ինչ գնով ուզում է՝ առնում ենք։ Թեման այնքան էր մեծացրել, որ 2017թ․ հունվարին «Ելք դաշինքի» համագումարի հիմնական մեխը բանանի մենաշնորհն էր։ Այդ ժամանակ անգամ Միհրան Պողոսյանին չհիշեց, ու միանգամից ասաց, որ բանանի մենաշնորհը Սերժ Սարգսյանինն է։
2018 թվականին վերցրեց իշխանությունը, բանանի գինն իջավ 400 դրամ։ 2018թ․ օգոստոսի 17-ին միտինգ արեց ու հիմնական մեխն էն էր, որ Սաշիկը 30 միլիոն դոլար ունի բանկում դրած ու որ ինքը 40 րոպեում վերացրել է բանանի մենաշնորհը։
Իսկ որքա՞ն արժե բանանը հենց հիմա՝ բոլոր խանութներում և Փաշինյանի ամենասիրած սեփականատիրոջ սուպերմարկետների ցանցում․ ամենաէժան գինը 770 դրամ է ու հասնում է մինչև 850 դրամի։
Բանանն արժե հենց այնքան, որքան արժեր էն ժամանակ, երբ մենաշնորհ կար։ Իսկ էն ժամանակ 700-900 դրամ էր։ Նշեմ, որ սա ընդամենը կարճաժամկետ թանկացում չէ, բանանը վաղուց արդեն թանկացել է։
Բա «բանանի հեղափոխությունն» ինչի՞ համար արեցինք։ Հըն, Պողոս, գո՞հ ես»։
Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել2018 թվականին Հայաստանը «բանանի հեղափոխություն» արեց։ Հիշո՞ւմ եք, ԱԺ պատգամավոր…
Gepostet von Sevak Hakobyan am Montag, 1. Juni 2020