Նոր սմարթֆոններ՝ դպրոցներին
Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցները ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից ստացավ «Վիվա- Սել ՄՏՍ» կազմակերպության նվիրաբերած 50 նոր սմարթֆոնները՝ հեռավար ուսուցման կազմակերպման ընդգրկվածությունը լիարժեք դարձնելու նպատակով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը, սմարթֆոններն արդեն տրամադրվել են հանրակրթական 50 դպրոցների՝ յուրաքանչյուրին մեկ հատ: Նոր սմարթոնները տրամադրվելու են հեռավար ուսուցման հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 եւ ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող ընտանիքներին։
«Միաժամանակ «Beeline»-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական եւ ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային փաթեթի վկայականներ: Բոլոր ջանքերն ուղղված են հեռավար կրթությունը յուրաքանչյուրի համար անխտիր հասանելի դարձնելուն»,-ընդգծեց վարչության պետը։
Խոսրով Խլղաթյան