Բաժիններ՝

Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացուն տղա են ունեցել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու նրա հարսնացու Քերի Սիմոնդսը տղա են ունեցել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն: Հարսնացուն ծննդաբերել է լոնդոնյան հիվանդանոցներից մեկում ապրիլի 29-ի առավոտյան: Վարչապետի մամուլի խոսնակը տեղեկացրել է, որ թե Քերի Սիմոնդսը, թե երեխան իրենց լավ են զգում:

«Վարչապետն ու տիկին Սիմոնդսն իրենց շնորհակալություն են հայտնում ծննդատան անձնակազմին»,-նշել է մամուլի քարտուղարը:

55-ամյա Բորիս Ջոնսոնն ու 32-ամյա Քերի Սիմոնդսն ավելի վաղ հայտարարել էին, որ նրանք երեխայի են սպասում:

Բորիս Ջոնսոնը, հաղթահարելով կորոնավիրուսը, օրերս վերադարձել էր աշխատանքի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս