 
                        Դիլիջանի ոստիկանները գազային ատրճանակ և զինամթերք են հայտնաբերել
Հարուցված քրեական գործի շրջանակներում Դիլիջանի ոստիկանները, համագործակցելով մարզային վարչության և տարածքային նախաքննական մարմնի ծառայողների հետ, օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Դիլիջանում բնակվող 20-ամյա մի երիտասարդ ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Վախթանգ Անանյան փողոցի նրա տանն ու օժանդակ շինություններում դատարանի որոշմամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին գազային ատրճանակ, փամփուշտ, պարկուճ, գնդակ, կանեփի սերմերի նմանվող հատիկներ և այլն։ Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Դիլիջանի բաժին։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        