Նոր Զելանդիան հայտարարել է կորոնավիրուսը հաղթահարելու մասին
Նոր Զելանդիային հաջողվել է կանգնեցնել կորոնավիրուսի տարածումը երկրում: BBC-ի փոխանցում է, որ այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Ջասինդա Արդերնը: Նա նշել է, որ երկրում խիստ սահմանափակումները նախատեսում են հանել: Միևնույն ժամանակ վարչապետն ընդգծել է, որ Նոր Զելանդիային հաջողվել է խուսափել վատագույնից, սակայն պետք է շարունակի պայքարը վիրուսի դեմ:
«Մենք այս մարտը հաղթեցինք, սակայն մենք պետք է պահպանենք զգոնությունը, եթե ցանկանում ենք նույն ձևով շարունակել»,-ասել է նա:
Ապրիլի 27-ին ժամը 23:59-ին կհանվեն 4-րդ մակարդակի սահմանափակումները, որոնք գործում են արդեն 4 շաբաթ: Այդ ընթացքում, գրեթե բոլոր ձեռնարկությունները փակ են եղել, դպրոցների հետ միասին: Վարչապետը նշել է, որ 3-րդ մակարդակի սահմանափակումներում նոր ռսիկեր են ի հայտ գալիս, մարդիկ կարող են ավելի շատ միմյանց հետ շփման մեջ լինել: Երրորդ մակարդակում ռեստորաններին ու դպրոցներին կթույլատրվի բացվել փոքր մասշտաբներով: Դպրոցները բաց կլինեն մինչև 10 տարեկան երեխաների համար, որոնք չեն կարող տանը սովորել կամ որոնց ծնողները պետք է վերադառնան աշխատանքի: Ընկերությունները կարող են վերադառնալ աշխատանքի, եթե պահպանվեն համապատասխան գերատեսչությունների կողմից սահմանված անվտանգության կանոնները:
«Մենք բացում ենք տնտեսությունը, սակայն չենք բացում մարդկանց հանրային կյանքը»,- ասել է Արդերնը: