Բաժիններ՝

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մոնիթորինգի արդյունքների համաձայն՝  մայրաքաղաք Երևանում շարունակվում է  կարագի և բուսական յուղի գների նվազման դինամիկան: Մասնավորապես՝ ապրիլի սկզբի համեմատ 1 կգ կարագի գինը նվազել է շուրջ  180,  բուսական յուղինը՝ 45 դրամով:  Հատկանշական է, որ նշված  ապրանքատեսակների գները  նույնիսկ ավելի ցածր են փետրվարի սկզբին արձանագրված գներից:

«Ընթացիկ ամսվա սկզբի համեմատ գնի փոքր-ինչ նվազում է արձանագրվել նաև ալյուրի գծով, սակայն  այն դեռևս 10 դրամով գերազանցում է փետրվարի  գինը:  Հացի գինը դիտարկված  ամբողջ ժամանակահատվածում փոփոխություններ չի կրել»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից ներկայացվող գրաֆիկական պատկերներում․

Կարագի, բուսական յուղի և ալյուրի գները շարունակում են նվազել ???ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական…

Gepostet von ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով am Montag, 20. April 2020

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս