Նախկինում այդ գույքը ջրի գնով են ձեռք բերել, հիմա թղթերով ամեն ինչ կարգին է. Արտակ Մանուկյան
««Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը վերաբերում է միայն նրանց, ովքեր անբարեխիղճ ձեռքբերողներ են. բարեխիղճները որևէ մտահոգվելու առիթ չունեն»:
Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի շուրջ հնչող քննադատություններին, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
«Մենք բոլորս էլ գիտենք, որ այդ գույքը ջրի գնով նախկինում ձեռք են բերել, ներկայում թղթերի հետ ամեն ինչ նորմալ է: Հիմա պետք է հնարավորություն տալ համապատասխան մարմիններին, գործիքներ տալ, որ այս մասով կարողանան հավելյալ պարզաբանումներ կամ հարցադրումներ իրականացնեն»,- ասաց պատգամավորը։
Խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանն էլ, լրացրեց գործընկերոջ խոսքը, որ ոչ բարեխիղճներն արդեն գիտեն, թե այս օրենքն ում է առնչվելու, և իրենց մտահոգություններն ի ցույց են դնում հանրությանը:
Մանրամասները՝ տեսանյութում