Կենտրոնական բանկը նոր նախագահ ունի

Ազգային ժողովն ապրիլի 17-ին 6 տարի ժամկետով Կենտրոնական բանկի նախագահ ընտրեց Մարտին Գալստյանին:

Նրա թեկնածությանը կողմ քվեարկեց՝ 104, դեմ՝ 15 պատգամավոր:

Նշենք, որ 2018-ից առ այսօր Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը.  այլ խմբակցություններ թեկնածուներ չեն առաջադրել։

Հիշեցնենք նաև, որ 2008 թվականից ԿԲ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Ջավադյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2020 թվականի հունիսին։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930