Բաժիններ՝

Իրանում ապաքինվածների թիվն ավելացել է 2296-ով

Իրանում ապրիլի 16-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1606-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 77 հազար 995:

Իրանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ մահացածների թիվն ավելացել է 92-ով՝ դառնալով 4 հազար 869:

Ծանր վիճակում է գտնվում 3 հազար 594 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 2 հազար 296-ով: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 52 հազար 229:

Մինչ այժմ թեստավորվել է 310 հազար 340 անձ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս