Բաժիններ՝

Շենգեն վիզայի դիմումի համար կպահանջվեն COVID-19 թեստի արդյունքները, հետագայում՝ պատվաստումները

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս հնչեցրած նախազգուշացումը, թե Շենգենյան գոտու և Ասոցիացված անդամ երկրների արտաքին սահմանները կարող են փակ մնալ մինչև սեպտեմբեր, հուսահատեցրին նրանց, ովքեր այս ժամանակահատվածում մտադիր էին դիմել Շենգեն վիզայի համար»,- գրում է schengenvisainfo.com կայքը:

Ըստ կայքի՝ երբ համաճարակի ռիսկերն իջեցվեն, և Շենգենյան գոտին սկսի վերադառնալ նորմալ վիճակի, անդամ պետությունները կսկսեն հայցել լրացուցիչ փաստաթղթեր դիմողի առողջական վիճակի վերաբերյալ:

SchengenVisaInfo.com- ի հետ էլեկտրոնային նամակագրությամբ ԵՄ պաշտոնյան հաստատել է տեղեկությունը:

«Երբ սեպտեմբերին Շենգենյան սահմանները բացվեն սեպտեմբերին (եթե դա տեղի ունենա), վիզայի համար դիմողները պետք է ներկայացնեն վիզայի դիմումից երկու շաբաթ առաջ հանձնած և բացասական արդյունքով Coronavirus-ի թեստ, Շենգենյան գոտի մեկնումից առաջ ճանապարհորդից կարող է պահանջվել նոր թեստ՝ համոզվելու, որ ինքն այդ ընթացքում չի վարակվել», – ասել է աղբյուրը:

Պաշտոնյան նաև նշել է, որ COVID-19 պատվաստանյութը հաստատելուց և բոլորի համար հասանելի լինելուց հետո վիզայի դիմումատուներից կարող է պահանջվել նաև հետագայում պատվաստումներ իրականացնել՝ հատկապես, եթե վիրուսը մնա ակտիվ:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս