Բաժիններ՝

Թուրքիայում սոցիալական հեռավորությունը չպահպանող քաղաքացիները կտուգանվեն

Թուրքիայի սևծովյան տարածաշրջանի Զոնգուլդաք նահանգում կորոնավիրուսի դեմ պայքարում իրականացվող միջոցառումների շրջանակում քաղաքացիները սոցիալական հեռավորությունը չպահպանելու դեպքում ենթարկվելու են վարչական տույժի։

Ըստ ermenihaber.am-ի՝ այս մասին սոցցանցում գրառում է արել Զոնգուլդաքի ոստիկանապետ Մեթին Թուրանլը։

Նրա խոսքով՝ այն քաղաքացիները, որոնք 1․5 մետրից պակաս հեռավորություն կպահպանեն, նրանք կտուգանվեն 3․180 թուրքական լիրա (233.000 դրամ)։

Նշվում է, որ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել Զոնգուլդաք նահանգում։ Նահանգի ներսում գտնվող բոլոր վերահսկման կետերում ոստիկանները և ժանդարմերիան մեքենաների վարորդներին թույլ չեն տալիս անցնել առանց տեղաշարժման թերթիկի և անձնագրի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս