Վիկտորիա Բաղդասարյանը հետ է կանչվել Իտալիայում և Մալթայում ՀՀ դեսպանի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վիկտորիա Բաղդասարյանին Իտալիայում և Մալթայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիկտորիա Բաղդասարյանին հետ կանչել Իտալիայի Հանրապետությունում և Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում: