Բաժիններ՝

Կհետաձգվե՞ն արդյոք զորակոչն ու զորացրումը

168.am-ի տեղեկություններով` օրեր առաջ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած փակ քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հունիսի զորակոչը և զորացրումը հետաձգելու հարցին:

Կարծիք է հնչել, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված` ճիշտ կլինի զորացրման ու զորահավաքի ժամկետները տեղափոխել, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պաշտպնության նախարար Դավիթ Տոնոյանը դրան կողմ չեն եղել:

Ընդհակառակը, Փաշինյանն ասել է, որ անհրաժեշտ է վերականգնել 12-րդ դասարանցիների դասերը, ապա՝ քննությունները, որպեսզի վերջիններս կարողանան ավարտել, որ զորակոչն ու զորացրումը ժամանակին տեղի ունենան, չհետաձգվեն:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի և Դավիթ Տոնոյանի որդիները հունիսին պետք է զորացրվեն:

Մեր թղթակիցը փորձեց մանրամասներ ճշտել ՀՀ վարչապետի մամլո խոսնակից: Վերջինս, սակայն, չէր պատասխանում հեռախոսազանգերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս