«Ֆուտբոլը պետք է վերադառնա միայն այն ժամանակ, երբ անվտանգ լինի». ԱՊԼ

Անգլիայի Պրեմիեր լիգան, Անգլիայի ֆուտբոլային լիգան (EFL), Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիան (PFA) և Լիգայի մարզիչների ասոցիացիան (LMA) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ:

«Պրեմիեր լիգան, EFL-ը և PFA-ն հանդիպում են անցկացրել՝ քննարկելու COVID-19 համաճարակի պատճառով առաջացած խնդիրները:

Հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են, որ առաջնայինն ազգի առողջությունն ու բարեկեցությունն են, ներառյալ՝ խաղացողների, մարզիչների, ղեկավարության, ակումբի անձնակազմի և երկրպագուների:

Բոլորը համաձայն էին, որ ֆուտբոլը պետք է վերադառնա միայն այն ժամանակ, երբ իրավիճակը դառնա անվտանգ և նպատակահարմար:

Հաջորդ 48 ժամվա ընթացքում քննարկումները կշարունակվեն: Կքննարկվեն խաղացողների աշխատավարձի և մրցաշրջանի վերսկսման վերաբերյալ հարցեր»,- ասվում է հայտարարության մեջ:

Մեծ Բրիտանիայում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 25291 դեպք: 1792 մարդ մահացել է:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս