Բաժիններ՝

Ռուսաստանի 26 տարածաշրջանում մտցվել է ինքնամեկուսացման ռեժիմ

Մոսկվայից և մերձմոսկովյան շրջաններից հետո Ռուսաստանի ևս 24 տարածաշրջանում սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ:

Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն: Ավելի վաղ՝ մարտի 29-ից, Մոսկվայի մարզում սահմանվել էր ինքնամեկուսացման ռեժիմ բոլոր բնակիչների համար՝ առանց տարիքային սահմանափակման: Թույլատրվում է տանից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, գնալ մոտակա խանութ, դեղատուն և աշխատավայր, եթե դա արգելված չէ:

Մարտի 25-ին իր ուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 30-ից ապրիլի 3-ը հայատարել է ոչ աշխատանքային շաբաթ՝ նշելով, որ այդ ընթացքում աշխատավարձերը պահպանվելու են: ՌԴ նախագահը կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը:

Մարտի 30-ի տվյալներով Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1836 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս