Չեխիայում համերկրային կարանտին է հայտարարված, Սերբիայում՝ արտակարգ դրություն
Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել մարտի 16-ից համազգային կարանտին հայտարարել հանրապետությունում, որը կշարունակվի մինչեւ մարտի 24-ը: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը:
«Մենք որոշում ընդունեցինք սահմանափակել քաղաքացիների ազատ տեղաշարժը եւ խոչընդոտել կորոնավիրուսի տարածմանը Չեխիայում»,- ընդգծել է վարչապետը: Կարանտինի կապակցությամբ ավելի ուշ ժամկետ են տեղափոխվում Չեխիայի Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունները:
Սահմանների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար լրացուցիչ գործի են դրվել երկու հազար զինծառայողներ եւ 400 մաքսավորներ: Իսկ Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը երկրում արտակարգ դրություն է հայտարարել նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այդ մասին նա հայտարարել է մարտի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
«Սերբիան այսօրվանից պատերազմ է մղում անտեսանելի հակառակորդի՝ վիրուսի դեմ, մեր երկիրը պետք է հաղթի: Սահմանադրության, պաշտպանության նախարարի նամակի, իմ նամակի եւ վարչապետի նամակի հիման վրա մենք որոշում ընդունեցինք արտակարգ դրություն մտցնելու մասին», հայտարարել է նա: Ավելի վաղ Սերբիայի առողջապահության նախարարությունը հայտնել է երկրում կորոնավիրուսով վարակման 48 դեպքի մամին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: