ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հռոմից Երևան ՀՀ քաղաքացիների տեղափոխմանն աջակցելու համար
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին ՀՀ քաղաքացիներին Հռոմից Երևան տեղափոխելու գործում աջակցելու համար: Այս մասին նախարար Զոհրաբ Մնացականյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«ՀՀ 67 քաղաքացիներ բարեհաջող վայրէջք կատարեցին Երևանում: Հրաշալի աշխատանք Հռոմում հայ դիվանագետների կողմից: Խորին շնորհակալություն եմ հայտնում եվրոպական Ատլանտիս ավիաուղիներին, Հայաստանի քաղավիացիային, ՀՀ առողջապահության նախարարությանը: Հատուկ շնորհակալություն Իտալիայի իշխանություններին՝ ընթացակարգերը դյուրացման համար, ինչպես նաև Մոլդովային և ԱԳ նախարար Աուրելիո Չիոքոային ինքնաթիռի անձնակազմի տեղափոխման հարցում ցուցաբերած աջակցության համար»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը: