ՍԱԾ-ը հորդորում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Սոցիալական ապահովության ծառայությունը մտահոգ լինելով առկա վիճակով, առաջնորդվելով այն գիտակցումով, որ սպասարկում է մեր երկրի բնակչության ամենախոցելի խավին և կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումներին արձագանքելու անհրաժեշտությունից ելնելով՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ է.
Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Սոցիալական ապահովության տարածքային բաժիններ այցելել միայն խիստ անհրաժեշտության դեպքում, տարածքային բաժին այցելության հրատապ անհրաժեշտության դեպքում պահպանել հիգիենայի տարրական կանոնները, ինչպես նաև ըմբռնողությամբ վերաբերել Ծառայության աշխատակիցների գործունեության ընթացքում հիգիենայի կանոնների պահպանման խնդրանք-հորդորին:

Հիշեցվում է, որ առանձին ծրագրերով կարող եք Ձեր դիմումն ուղարկել ԱՌՑԱՆՑ եղականով (հղումը՝ http://online.ssa.am/), մասնավորապես՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի, թաղման միանվագ նպաստի դիմումներ:

Սոցիալական ապահովության ծառայությունը ևս մեկ անգամ շեշտում է՝ սույն հաղորդագրությունը տարածվում է բացառապես վիրուսի տարածման կանխարգելման նպատակով և ամուր առողջություն մաղթում մեր հայրենակիցներին:»:

Հարգանքով՝   ՍԱԾ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031