Բաժիններ՝

Մահապարտը պայթուցիկ սարք է գործի դրել Թունիսում ԱՄՆ-ի դեսպանատան մոտ

Մահապարտը մարտի 6-ին պայթյուն է իրականացրել Թունիսի մայրաքաղաքում ԱՄՆ-ի դեսպանության շենքի մոտ, տուժել է հինգ մարդ: Ինչպես հայտնել է Radio Mosaique-ը, տղամարդը դեսպանատանը մոտեցել է մոտոռոլլերով եւ գործի է դրել պայթուցիկ սարքը՝ մերձենալով ոստիկանության կարգախմբին։

Շրջանում, որտեղ իրականացվել է պայթյունը, գտնվում են մի քանի պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների շենքեր, ճշտում Է ռադիոն: Բոլոր տուժածները իրավապահ մարմինների աշխատակիցներ են: Միջադեպի այլ մանրամասներ առայժմ չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս