Բաժիններ՝

Միքայելյանի այս հաջողությունը մարզիչների ճիշտ աշխատանքի արդյունք է. Գագիկ Սարգսյան

Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը դահուկորդ աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում Միքայել Միքայելյանի հաջող ելույթը համարում է մարզիչների և մարզիկի ճիշտ աշխատանքի արդյունք:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Սարգսյանը փաստեց, որ երիտասարդների աշխարհի այս առաջնության մասնակցում են մարզիկներ, ովքեր մերօրյա դահուկորդներին փոխարինող հաջորդ սերունդն են, նրանք, ովքեր իրենց հավաքականի թիմերում ունեն իրենց տեղերը:

«Համեմատելով նախորդ տարի մինչև 20 տարեկանների ԱԱ-ի իր մասնակցության հետ և հաշվի առնելով այն փաստը, որ Միքայելը մինչև 23 տարեկաների առաջնությանը մասնակցում է առաջին անգամ, ապա սա մեծ հաջողություն է: Միքայելի այս հաջողությունը մարզիչների ճիշտ աշխատանքի արդյունքն է»,-շեշտեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը:

Սարգսյանի խոսքով` առաջնությանը մասնակցում են դահուկասպորտում հին ավանդույթներ ունեցող երկրներ, որոնցից մի քանիսի ներկայացուցիչներին Միքայելյանին հաջողվեց գերազանցել:

Հայաստանի դահուկավազքի հավաքականի անդամ Միքայել Միքայելյանը հաջող է հանդես եկել աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում: Գերմանիայի Օբերվիեսենտալ քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության 30 կմ ազատ ոճում Միքայելյանը բացառիկ հաջող արդյունք է գրանցել՝ մեկնարկելով 38-րդը՝ նա եզրագծին է հասել 11-րդը: Մինչև 23 տարեկանների 30 կմ ազատ ոճի մրցաձևին մասնակցել է 25 երկրի 63 մարզիկ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս