Արսեն Թորոսյանն այցելել է Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այցելել է կորոնավիրուսով պայմանավորված Ծաղկաձորում մեկուսացված քաղաքացիների կեցավայր:
Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում մանրամասներ է ներկայացրել:
«Քիչ առաջ այցելեցի մեր հատուկ պայմաններում ապրող 31 քաղաքացիների կեցավայր՝ ծանոթանալու նրանց կեցության պայմաններին և ինքնազգացողությանը։ Բոլորը ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով և իրենց լավ են զգում»,-նշել է Արսեն Թորոսյանը: