1,4 մլն հարավկորեացիներ նախագահի հրաժարականն են պահանջել կորոնավիրուսի իրադրության պատճառով
Ավելի քան 1,4 միլիոն հարավկորեացիներ ստորագրել են հանրագիր երկրի նախագահ Մուն Չժե Ինի պաշտոնաթողության պահանջով: Մարտի 6-ին այդ մասին հաղորդել է KBS հեռուստաալիքը:
Ստորագրահավաքն ավարտվել է մարտի 5-ին, եւ նախագահի վարչակազմի կայքում այն զետեղելու պահից փաստաթղթի տակ ստորագրւթյուն է դրել 1,469 միլիոն մարդ:
Պաշտոնազրկման օգտին հանդես եկող քաղաքացիները նշում են պետության ղեկավարի ձեռնարկած միջոցների անարդյունավետությունը երկրում նոր տիպի կորոնավիրուսային վարակի բռնկմանը հակազդելու համար:
Միաժամանակ Մուն Չժե Ինի պաշտպանության մյուս հանրագրի տակ մարտի 6-ի առավոտվա դրությամբ ստորագրել է 1,25 միլիոն մարդ: Ստորագրահավաքը կավարտվի մարտի 27-ին: Պաշտպանող հանրագիրն ստորագրածները նշում են, որ նախագահը եւ կառավարությունն իրենցից կախված ամեն ինչ անում են վիրուսի դեմ պայքարելու համար:
Այն դեպքում, երբ երկրի ղեկավարի վարչակազմի կայքում զետեղված ցանկակած հանրագիր հավաքում է 200 հազարից ավելի ստորագրություն, իշխանությունները պարտավոր են արձագանեքել դրան:
Հարավային Կորեայում նոր տիպի կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մարտի 6-ին գերազանցել է 6,2 հազարը: