Բաժիններ՝

Երևանի ՔԿ վարչության պետը հանդիպել է «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ ներկայացուցիչների հետ

Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ա.Վարդանյանը և վերահսկողության բաժնի պետ Ն.Շահինյանը 2020թ. մարտի 4-ին ընդունել են «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ նախագահ Մարինե Հարությունյանին, տեղակալ Անդրանիկ Գրիգորյանին և կազմակերպության շահերը ներկայացնող, փաստաբան Տիգրան Ղազարյանին ու լսել նրանց մտահոգությունները՝ համապատասխան քրեական գործի նախաքննության վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Երևան քաղաքի քննչական վարչության պետը վստահեցրել է, որ վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ քրեական գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար: Հանդիպման ընթացքում բարձրացված բոլոր հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ, բացի այդ Ա.Վարդանյանի կողմից քննությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ տրվել են հանձնարարականներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս