«Օրենքն առօրյա պայքարի մասին է, այն, ինչը նախկինների հետ է կապված՝ այլ ձևերով է լուծվում». Հովհաննես Իգիթյանը՝ ապօրինի հարստացման դեմ ուղղված նախագծի մասին
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ տարբեր երկրներում տարբեր մեթոդներ կան՝ հասկանալու համար՝ պաշտոնյան իր գույքը ապօրինի՞ է ձեռք բերել, թե՞ ոչ:
Ըստ պատգամավորի՝ այս հարցում մեծ դերակատարում ունեն նաև լրագրողները, քանի որ շատ երկրներում տվյալ ինֆորմացիային հասարակությունը տեղեկանում է լրագրողներից:
«Երբ ես շփվում եմ հասարակության հետ, մարդիկ ինձ այլ հարց են տալիս, թե՝ ե՞րբ եք ստեղծելու այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ կվերադարձնեն իրենց թալանածը: Այս օրենքը ո՛չ թալանածը հետ բերելու մասին է, ո՛չ կուլակաթափ անելու մեղադրանքների: Այս օրենքն առօրյա պայքարի մասին է, այն, ինչը նախկինների հետ է կապված՝ այլ ձևերով է լուծվում»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավորը՝ անդրադառնալով «Ապօրինի ծագման գույքի բռնագրավման մասին» օրինագծերին:
Ըստ նրա՝ երբ պաշտոնյան հիմնավորում է իր նյութական կարողությունները, և այն իրական կարողությունների հետ տալիս է 25 մլն դրամի տարբերություն, ապա դրանից հետո սկսվելու են ուսումնասիրություններ:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում