Բաժիններ՝

Չինաստանը հրապարակել է կորոնավիրուսով վարակվածների հերձման արդյունքները

ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն հրապարակել է այն պացիենտների մարմինների հերձման արդյունքները, որոնք մահացել են կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից: Կոմիտեի մասնագետները, մասնավորապես, պարզել են վարակման աղբյուրները, գրում է «Սինհուան»։

Հրապարակման մեջ ասված է, թե հիվանդությունը հատկապես ինչպես է փոխում թոքերի հյուսվածքները, մասնագետները նաեւ նշում են, որ կրճատվում է փայծաղի չափը, ինչպես նաեւ դեգրադացիայի են ենթարկվում սրտամկանի բջիջները: Գիտնականները նաեւ նշում են, որ կորոնավիրոսի հետքեր են հայտնաբերել մարդու արտաթորման համակարգի արգասիքներում: Դա նշանակում է, որ դրանք կարող են լինել օդա-կաթիլային ճանապարհով վարակման աղբյուր:

Դա նշանակում է, որ վիրուսային թոքաբորբի հարուցիչը կարող է փոխանցվել խոսակցության, հազի եւ փռշտոցի ժամանակ: Նաեւ առողջ մարդը կարող է կորոնավիրուսով վարակվել այն դեպքում, եթե նրա շնչառական համակարգ են ընկնում կախույթային փոշու մասնիկներ, որոնց մեջ հիվանդության հարուցիչ է լինում, հաղորդել է  ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս