Նշվել են երեկոյան ընթրիքի համար ամենաօգտակար մթերքները
Սննդաբանները կարծում են, որ 200-ից պակաս կալորիաներ պարունակող մթերքները հարմար են ուշ ընթրիքի համար: Բժիշկները ներկայացրել են օգտակար մթերքների ցուցակը, գրում է Health.news-ը:
Այսպիսով, մասնագետները խորհուրդ են տալիս ընթրել բուսական աղցաններով՝ սաղմոնով կամ ավոկադոյով, և խաշած ձվով: Նաև ուշ երեկոյան կարող եք հումուս ուտել հում բանջարեղենով, բանանով և դդմի սերմերով խյուս, կիվի կամ քաղցր կարտոֆիլ:
Սննդաբանները նշում են, որ նախքան քնելն ընթրելը թույլատրելի է միայն, եթե կա ուժեղ քաղց: Բայց սննդի ուշ ընդունումը սովորություն չարժե դարձնել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը