Բաժիններ՝

«Թե ինչպես է հայտնվել նոր կորոնավիրուսը, մինչ օրս հասկանալի չէ». Չժուն Նանշան

Նոր կորոնավիրուսի համաճարակի սկզբնական աղբյուրը պարտադիր չէ, որ լիներ Չինաստանում, չնայած այն բանին, որ հիվանդության բռնկումն առաջին անգամ արձանագրվել է ՉԺՀ-ի տարածքում: Փետրվարի 27-ին կայացած մամուլի ասոլիսում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի թոքաբորբի տարածման դեմ պայքարի հատուկ հանձանաժողովի ղեկավար Չժուն Նանշանը:

«Երբ մենք կանխատեսումներ կամ ենթադրություններ ենք անում համաճարակի վերաբերյալ, առաջին հերթին նկատի ենք առնում Չինաստանը եւ չենք դիտարկում այլ երկրներ: Այժմ արտասահմանում էլ են առաջացել (կորոնավիրուսի տարածման) իրավիճակներ»,- ասել է նա: «Համաճարակի բռնկումն առաջին անգամ ի հայտ է եկել ՉԺՀ-ում, սակայն պարտադիր չէԷ, որ այն առաջացած լինի Չինաստանում»,- հավելել է Չժուն Նանշանը: Նա նաեւ նշել է, որ «նոր տիպի կորոնավիրուսի աղբյուրն առաջվա պես մնում է չպարզված: Թե հատկապես ինչպես է հայտնվել նոր կորոնավիրուսը, մինչ օրս հասկանալի չէ: Մենք չգիտենեք, թե արդյոք այն ավելի վաղ գոյություն է ունեցել»:

Ինչպես ավելի վաղ հայտարարել են Չինաստանի իշխանությունները, «կորոնավիրուսի սկզբնաղբյուրը պարզված չէ, սակայն հավանականություն կա, որ դրա գլխավոր տարածողները չղջիկներն են, իսկ կողմնակի տարածողները՝ պանգոլինները», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս