Բաժիններ՝

COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3530-ի՝ մեկ օրում ավելանալով հիվանդանալու 627 հայտնաբերված դեպքով

Փետրվարի 27-ի առավոտվա դրությամբ աշխարհում, բացառությամբ Չինաստանի մայրցամաքային մասի, COVID-9 կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3530-ի՝ մեկ օրում ավելանալով հիվանդանալու 627 հայտնաբերված դեպքով: Այդ մասին հայտնել է South China Morning Post հոնկոնգյան թերթը։

Նրա տվյալներով՝ կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում 49-ից հասել է 57-ի. 19 մարդ մահացել է Իրանում, 13-ը՝ Հարավային Կորեայում, 12-ը՝ Իտալիայում, յոթը՝ Ճապոնիայի տարածքում (նրանցից չորսը Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներ են), երկուսը՝ Հոնկոնգում, երկուսը՝ Ֆրանսիայում, մահվան ելքով մեկական դեպք է գրանցվել Տայվանում եւ Ֆիլիպիններում:

Ամենից շատ հիվանդներ՝ 1595, հայտնաբերվել են Հարավային Կորեայում, Ճապոնիայի տարածքում՝ 862 մարդ, որոնցից 690-ը Diamond Princess-ի ուղեւորներ են ու անձնակազմի անդամներ, որը կարանտինի է կանգնած Յոկոհամայում: Իտալիայում հրատարակությունը հաշվել է 374 հիվանդ, Իրանում՝ 139, Սինգապուրում՝ 93, Հոնկոնգում՝ 91, ԱՄՆ-ում՝ 60, Թաիլանդում՝ 40, Բահրեյնում՝ 33, Տայվանում՝ 31, Ավստրալիայում՝ 23, Մալայզիայում՝ 22, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Քուվեյթում՝ 18-ական, Վիետնամում՝ 16, Արաբական Միացյալ Էմիրություններում եւ Մեծ Բրիտանիայում՝ 13-ական, Մակաոյում եւ Կանադայում՝ 10-ական:

Հիվանդության տասից պակաս դեպքեր են գրանցվել Իսպանիայում, Իրաքում, Ֆիլիպիններում, Խորվաթիայում, Հնդկաստանում, Ավստրիայում, Քուվեյթում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Օմանում, Ռուսաստանում, Պակիստանում, Աֆղանստանում, Ալժիրում, Բելգիայում, Կամբոջայում, Շվեդիայում, Բրազիլիայում, Եգիպտոսում, Ֆինլանդիայում, Իսրայելում, Վրաստանում, Հունաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Նորվեգիայում, Լիբանանում, Նեպալում, Շրի-Լանկայում, Խորվաթիայում, Ռումինիայում եւ Շվեյցարիայում: Չինաստանում անցած օրվա ընթացքում գրեթե 200-ով պակաս (433) մարդ է հիվանդացել է, քան մնացած աշխարհում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս