Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է
Իտալացի լեգենդար ֆուտբոլիստ, աշխարհ չեմպիոն Ալեսանդրո Դել Պիերոն Երևանում է:
«Ինստագրամ»-ի իր էջի սթորի բաժնում դել Պիերոն տեսանյութ է հրապարակել Երևանի տեսարանով, որում երևում է նաև Արարատ լեռը: Տեսանյութն ուղեկցվում է հետևյալ գրառմամբ՝ «Բարի լույս, Երևան»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ տեղեկություններ չունեն, թե ինչ նպատակով է լեգենդար ֆուտբոլիստը Հայաստան ժամանել:
Ալեսանդրո դել Պիերոն Իտալիայի հավաքականի կազմում 2006 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: Իտալիայի հավաքականի կազմում նա հանդես է եկել 1995-2008 թվականներին: Դել Պիերոն Իտալիայի հավաքականի բոլոր ժամանակների երրորդ ռմբարկուն է՝ 335 գոլով: Նա 19 տարի խաղացել է «Յուվենթուս»-ում,11 տարի եղել է թիմի ավագը և սահմանել է ռեկորդ՝ 705 խաղում խփելով 290 գոլ։