Ֆրանսիայում պիցցա են պատրաստել 257 տեսակի պանիրներով
Լիոնում (Ռոնի դեպարտամենտ, Ֆրանսիայի հարավ – արեւելք) պիցցա են թխել աշխարհում ամենամեծ քանակությամբ պանիրներով: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիլքը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ մեկ 30-սանտմետրանոց պիցցայի վրա տեղավորել են 257 տեսակի պանիր: Մոտ ժամանակներս ռեկորդը կգրանցվի Գինեսի ռեկորդների գրքում: Այդ խոհարարական գլուխգործոցի հեղինակը պիցցայի վարպետ (պիցցայոլո) Բենուա Բրյուելն է:
Սկզբնապես նա պլանավորել էր օգտագործել 254 տեսակի պանիր, բայց պատրաստման ժամանակ որոշել է ավելացնել եւս երեքը: Նրա խոսքով՝ հենց իր ոչ մեծ չափի շնորհիվ այդ պիցցան կարող է ռեկորդային համարվել: Օգտագործված պանրի քաշը շուրջ 750 գրամ է, մինչդեռ կերակրատեսակն ինքը կշռում է շուրջ 1 կիլոգրամ:
«Անշուշտ, այդ պիցցան պատրաստվել է ոչ միայնակ ուտելու համար: Այն նախատեսված է մոտավորապես 20 հոգու համար եւ կարող է մատուցվել որպես ապերիտիվի ակրատ»,- պարզաբանել է Բրյուելը: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2019 թվականի ապրիլին Մելբուռնում: Տեղի ռեստորաններից մեկի ավագ խոհարար Ջոնի Դի Ֆրանչեսկոն 30-սանտիմետրանոց պիցցայի վրա տեղավորել է 154 տեսակի պանիր: Այն մեծ ժողովրդականություն է ձեռք բերել եւ հինգ օրում պատվիրվել է 797 անգամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: