«Այն, ինչ արվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, արվել է, որ հաջորդ դատավորները վախենան»․ Լևոն Քոչարյան

Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի երաշխավորությունն ընդունելուց հետո դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվեցին։ Հիմա տիկին Դանիբեկյանը պետք է հաշվի առնի, որ այն, ինչ արվել է Դավիթ Գրիգորյանի հետ, նրա համար է արվել, որ հաջորդ դատավորներն աչքի առաջ այդ օրինակը ունենան և վախենան։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վարչապետների երաշխավորությամբ փոխարինելու խափանման միջոցի վերաբերյալ։

Լևոն Քոչարյանը նշեց, որ շնորհակալ է այդ մարդկանց իրենց պատրաստակամության համար։

 

Տեսանյութեր

Լրահոս