 
                        Դատավորը կալանքի անօրինական որոշումը չեղարկելու շանս ունի. Լևոն Քոչարյան
 
                                    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, թե դատավորը կալանքի անօրինական որոշումը չեղարկելու և իրավիճակից պատվով դուրս գալու շանս ունի:
«Մեկ տարուց ավելի՝ հայրս գտնվում է անօրինական կալանքի տակ: Դա նոր շանս է դատավորի համար՝ դադարեցնելու անօրինական կալանքը, վերանայելու խափանման անօրինական միջոցը եւ ինչ-որ չափով պատվով դուրս գալու իրավիճակից»,- ասաց նա՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի ազատության համար Հայաստանի եւ Արցախի նախկին վարչապետների անձնական երաշխավորության նախաձեռնությունը:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        