Տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է
ետրվարի 18-ին, ժամը 01.10-ին, Երևանի Աբովյան փողոցում իրար էին բախվել «Հունդաի» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 25-ամյա ուղևորը, «Հունդաիի» 65-ամյա վարորդը և 20-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Փետրվարի 25-ին, ժամը 00.33-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Հունդաիի» 65-ամյա վարորդ Սարգիս Ամիրյանը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է:
Քննությունը շարունակվում է։