««Բարսան» հիանալի ակումբ է, բայց «Նապոլին» կխաղա իր քարտերով»․ Գատուզո
«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն «Բարսելոնայի» հետ խաղից առաջ կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից իր ակնկալիքները:
«Մի ստիպիր ինձ այդ մասին մտածել, ինձ հանգիստ թող: Բանն այն է, որ երբ ես հարցնում եմ ավագ գործընկերներիս՝ արդյո՞ք նրանք լավ քնում են, նրանք պատասխանում են, որ ժամանակի ընթացքում այս խնդիրը կվերանա, բայց այն չի անհետանա: Այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ այս սենսացիաները գեղեցիկ են:
«Բարսելոնան» հիանալի ակումբ է, բայց մենք կխաղանք մեր քարտերով»,- ասել է Գատուզոն:
Նեապոլցիները կխաղան կատալոնական ակումբի հետ փետրվարի 25-ին և մարտի 18-ին:
Սիրարփի Աղաբաբյան