Բաժիններ՝

«Take on me» հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում

Նորվեգական խմբի 1983 թվականի «Take on me» հիթի a-ha հոլովակը 1 միլիարդ դիտում է հավաքել YouTube-ում: Այդ մասին հայտնել է ET Canada-ն։ Կոմպոզիցիայի տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Սթիվ Բերոնը: Ինչպես հայտնում է հրատարակությունը, չորսրոպեանոց հոլովակի համար նրանից ու նկարահանող խմբից պահանջվել է 16 շաբաթ:

Հոլովակն ստեղծելիս օգտագործել են հատուկ անիմացիոն տեխնիկա:

Սրճարանի այցելուն (Թերեզա Բեյլին) կոմիքս է ընթերցում մոտոմրցարշավորդների մասին: Նա անսպասելիորեն հայտնաբերում է, որ նրանցից մեկը (խմբի մենակատար Մորթեն Հարքեթը) իրեն աչքով է անում: Այնուհետեւ նա աղջկան է մեկնում ձեռքը, եւ նրանք միասին ընկղմվում են նկարված աշխարհի մեջ:

Երգը, որը ռելիզից անմիջապես հետո գլխավորել է Billboard Hot 100 չարթը, կատարել են բազմաթիվ երաժիշտներ եւ ծաղրանմանակել են երկրպագուները: Այսպես, Weezer ռոք խմբի մասնակիցները ներկայացրել են այդ հիթի իրենց տարբերակը եւ նույնիսկ հոլովակ նկարահանել a-ha-ի ոճով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս