Բաժիններ՝

Հայրիկի օր. Բրեդլի Քուփերը՝ դստեր հետ

Չնայած անցյալ տարվա հունիսին հայտնի էր դարձել Իրինա Շեյքի և Բրեդլի Քուփերի բաժանության մասին, աստղային զույգը պահպանել է ընկերական հարաբերություններ և փորձում է նվազագույնի հասցնել բաժանության հետևանքները երեք տարեկան դստեր համար: Լեան ժամանակն անցկացնում է երկու ծնողների, դայակի և երբեմն՝ Նյու Յորքում և Լոս Անջելեսում բնակվող տատիկների հետ:

Դերասանին դստեր հետ լուսանկարել են քաղաքում զբոսնելիս: Բրեդլին ընտրել է casual ոճի հանդերձանք՝ հարմարավետ կոշիկներ, ջինսե տաբատ և բլեյզեր, իսկ Լեան, ինչպես իր հասակակից երեխաների մեծ մասը, կրել է վարդագույն զգեստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս