Բաժիններ՝

Հրշեջ-փրկարարները կուտակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա

Փետրվարի 17-ին, ժամը 09:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:

Պարզվել է, որ Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին՝ մոտ 500 մետր հատված անանցանելի է բքի պատճառով, ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ջերմուկ-Գնդեվազ ուղղությամբ առկա են  կուտակված 23 և հակառակ ուղղությամբ՝ 3 ավտոմեքենա:

«ԳԱԶ-66» մակնիշի ամենագնացով (Կունգ) դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Ջերմուկի թիվ 60 հրշեջ-փրկարարական ջոկատից վեց հրշեջ-փրկարար:

Հրշեջ-փրկարարները բահով մաքրել են ավտոճանապարհը, կուտակումից դուրս բերել 26 ավտոմեքենա և 42 ուղևորի ցուցաբերել համապատասխան օգնություն: Ավտոմեքենաները շարունակել են ճանապարհը համապատասխան ուղղություններով:

Ավտոճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել են երկու ձյուն մաքրող տեխնիկա (տրակտոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս