«Սպասում ենք, որ ՀՔԾ աշխատակիցները կայցելելն խմբագրություն և կփորձեն պարզել տեղեկատվության աղբյուրը». «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր
«Գործ է հարուցվել, և մենք ամեն պահ սպասում ենք, որ խմբագրություն կայցելեն Հատուկ քննաչկան ծառայության աշխատակիցները և, բնականաբար, փորձելու են նորից տեղեկատվության աղբյուրը պարզել»,- այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության նախաձեռնած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները: Սպասելիքներ և անելիքներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը՝ անդրադառնալով Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի մասին տպագրված հոդվածի հիման վրա հարուցված գործին։
Հիշեցնենք, որ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Սուրեն Պապիկյանը նախկինում դատված է եղել, հրապարակումից հետո Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում չհերքեց այս տեղեկատվությունը, միաժամանակ իրավապահ մարմիններին կոչ արեց, որպեսզի բացահայտեն տեղեկատվության աղբյուրը։
Ինչից հետո էլ բոլոր տվյալներն ուղարկվել են ՀՔԾ։
Նա ընդգծեց, որ վերջին երկու տարվա ընթացքում ունեցել են 9 դատական գործ, սա՝ այն դեպքում, երբ նախորդ չորս տարիներին ունեցել են ընդամենը 2 դատական հայց, ընդ որում, 9 դատական հայցերից երեքի հայցվորներն այսօրվա իշխանության ներկայացուցիչներն են։