Մահացել է Գեորգի Շենգելայան
82 տարեկան հասակում մահացել է Վրաստանի ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Գեորգի Շենգելայան: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է «Իմեդի» վրացական հեռուստաալիքը։
Շենգելայան ծնվել է 1937 թվականի մայիսի 11-ին: 1955-1959 թվականներին նա դերասան էր «Գրուզիա ֆիլմ» կինոստուդիայում, իսկ այնուհետեւ դարձել է ռեժիսոր: Նրա նկարահանած հայտնի ֆիլմերի թվում են՝ «Ալավերդոբա», «Փիրոսմանի», «Վերիի թաղամասի մեղեդիները», «Բոլորը սեր են ցանկանում», «Խարեբան եւ Գոգիան» ժապավենները եւ ուրիշներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: