Ճապոնիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են կայսրի տոնական ուղերձը
Ճապոնիայում կորոնավիրուսի տարածումն այս տարի փետրվարի 23-ին Նարուհիտո կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ Տոկիոյի կայսերական պալատ հպատակների՝ զանգվածային այցելության չեղարկման պատճառ է դարձել: Այդ մասին փետրվարի 17-ին հայտնել է «Կիոդո» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ որոշում է ընդունվել չեղարկել իր պալատում կայսրի ուղերձը ճապոնացիներին՝ հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը:
Նարուհիտո կայսրը գահ է բարձրացել 2019 թվականի մայիսից՝ այն ժառանգելով իր հորից՝ Ակիհիտոյից, որը հրաժարական էր տվել:
2018 թվականին Ակիհիտոյի 85-ամյակի օրը, երբ նա դեռ կայսր էր, պալատի այցելուների թիվը ռեկորդային դարձավ 1969 թվականից ի վեր, երբ սկիզբ առավ ծննդյան օրվա առթիվ կայսրին շնորհավորելու համար մարդկանց այցելությունների ավանդույթը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: