Բաժիններ՝

Հուբեյի բնակիչներին արգելել են դուրս գալ տներից

Չինաստանում Covid-19 կորոնավիրուսի տարածման էպիկենտրոն համարվող Հուբեյի նահանգի վարչակազմը տարածաշրջանի բոլոր բնակիչներին, ներառյալ գյուղացիներին, արգելել է դուրս գալ տներից, գրել է South China Morning Post-ը: Փողոցներում արգելված է հետիոտների հայտնվելը եւ ցանկացած տրանսպորտի երթեւեկությունը, բացի ոստիկանության եւ արտակարգ ծառայությունների ավտոմեքենաներից: Նաեւ մարդկանց արգելել են հավաքվել մաջոնգի կամ թղթախաղի համար:

Փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար քաղաքացիներին կարող են ձերբակալել մինչեւ տասն օր ժամկետով: Տրանսպորտով երթեւեկության արգելքի խախտման համար պաշտոնյաներն սպառնացել են նույնպիսի ձերբակալություններով, 500 յուան տուգանքներով եւ վարորդական իրավունքների զրկմամբ:

Անցած 24 ժամվա ընթացքում նահանգում արձանագրել են կորոնավիրուսով վարակման 1933 նոր դեպք եւ 100 մահ: Հուբեյի մայրաքաղաք Ուհանում, որտեղից 2019 թվատկանի դեկտեմբերին սկսեց տարածվել նոր վարակը, մեկ օրում մահացել է 76 հիվանդացած եւ հայտնաբերվել է նոր վարակման 1 690 դեպք, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս