Բաժիններ՝

Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված հեղեղման պատճառով

ԱՄՆ-ի Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարված հորդառատ անձրեւների առաջացրած հեղեղումների պատճառով, նահանգի Ջեքսոն մայրաքաղաքում ջրի տակ են անցել մի քանի շրջաններ, Փեռլ գետը դուրս է եկել ափերից, դրանում ջրի մակարդակը գերազանցել է 11 մետրը եւ շարունակում է բարձրանալ։

Ինչպես հայտնել է Ջեքսոնի ազգային օդերեւութաբանական ծառայությունը, վերջին անգամ գետի ջրի մակարդակը նման նշագծի է հասել 1983 թվականի ջրհեղեղի ժամանակ:

New York Times թերթի տվյալներով՝ ափերից դուրս եկած գետը ջրասույզ է արել Ջեքսոն քաղաքի մի քանի շրջաններ, ճանապարհներն անանցանելի են դարձել:

Ավելի վաղ, ինչպես հայտնել է CBS հեռուստաալիքը, նահանգի իշխանությունները հայտնել էին, որ գետի վարարումը լուրջ հեղեղմամբ է սպառնում Ջեքսոնի շրջանում: Նահանգի նահանգապետ Թեյթ Ռիվզը փետրվարի 15-ին արտակարգ դրություն է հայտարարել: «Սա պատմական, աննախադեպ հեղեղում է:

Կանխատեսումների համաձայն՝ այն կարող է երրորդ վատթարագույն հեղեղումը դառնալ մեր նահանգի պատմության մեջ: Ես արտակարգ դրություն հայտարարեցի, որպեսզի գործի դրվեն բոլոր ռեսուրսները եւ օգնություն ցուցաբերվի Միսսիսիպիի բոլոր տուժած բնակիչներին»,- գրել է Ռիվզը Twitter-ում: Իշխանությունները պարտադիր տարհանում են հայտարարել Ջեքսոնի մերձակա մի քանի շրջաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս